1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Չեխիայի պաշտպանության նախարարությունը խնդրել է ավելացնել բյուջեն՝ Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված

Չեխիայի պաշտպանության նախարարությունը խնդրել է ավելացնել բյուջեն՝ 
Ուկրաինայում իրավիճակով պայմանավորված

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չեխիայի պաշտպանության նախարարությունը հարցում է ուղարկել ֆինանսների նախարարությանը՝ իր բյուջեն 1,4 մլրդ կրոնով (մոտ 56 մլն եվրո) ավելացնելու վերաբերյալ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին ապրիլի 23-ին հայտնել է CTK լրատվական գործակալությունը։

Պահանջվող միջոցներն ուղղվելու են ռազմական տեխնիկայի և հանրապետության պաշտպանունակության ամրապնդման համար անհրաժեշտ այլ միջոցների հրատապ ձեռքբերմանը։ Հիմնականում, ըստ գործակալության, դրանք ուղղվելու են Tatra արտաճանապարհային բեռնատարների ձեռքբերմանը, որոնք արտադրվում են Չեխիայի Հանրապետության հյուսիս-արևելքում գտնվող Կոպրժիվնիցե քաղաքի համանուն գործարանում։

Պաշտպանության նախարարությունը հիմնավորում է Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության գործողություններով պայմանավորված՝ Չեխիայի պաշտպանունակության ուժեղացման և ազգային զինված ուժերի համար ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման արագացման անհրաժեշտությունը։ Վերջերս ռազմական գերատեսչության բյուջեն ավելացել է 1 միլիարդ կրոնով (մոտ 40 միլիոն եվրո) մինչև 89,15 միլիարդ կրոն (մոտ 3,366 միլիարդ եվրո)։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]