Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   25 Հունիս 2022

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի խորհրդարան

Կարո Փայլանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել 
Թուրքիայի խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի խորհրդարան Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է  ներկայացրել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  հայտնել է Ստամբուլի «Ակոս»-ը` նշելով, որ օրինագիծը ենթադրում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սահմանել պատասխանատուներին, հանրային վայրերից հեռացնել ցեղասպանության մեղավորների անունները, այդ վայրերն անվանակոչել ցեղասպանությանն ընդդիմացած քաղաքացիական ծառայողների անուններով, տուժածներին և նրանց ընտանիքների անդամներին Թուրքիայի քաղաքացիություն շնորհել:

«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունն է կարող ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,-ասվում է օրինագծում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]