Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էրդողանի կուսակցությունը մտադիր է իրավական գործընթաց սկսել ընդդեմ Ցեղասպանության ճանաչում պահանջող Փայլանի

Էրդողանի կուսակցությունը մտադիր է իրավական գործընթաց սկսել ընդդեմ 
Ցեղասպանության ճանաչում պահանջող Փայլանի

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) մտադիր է իրավական գործընթաց սկսել ընդդեմ Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փայլանի, ով հերթական օրենքի նախագիծն է ներկայացրել թուրքական մեջլիս, որով պահանջում է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարած ԱԶԿ խոսնակ Օմեր Չելիքը գրառում է կատարել «Թվիթեր»-ում՝ դատապարտելով Փայլանի կողմից նմանօրինակ նախագծի ներկայացումը։

«Ոչ ոք չի կարող մեր ժողովրդին զրպարտել ցեղասպանության մեջ։ Իսկ գերագույն մեջլիսի հարկի տակ գտնվող անձի կողմից նման քայլը քաղաքական անբարոյականություն է»,- գրել է նա։

Չելիքը հայտարարել է, թե Փայլանը պետք է «ներողություն խնդրի թուրք ժողովրդից»՝ հավելելով. «Այս հարցով անհրաժեշտ իրավական գործընթաց կսկսենք»։

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ Գարո Փայլանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի մեջլիս Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ է ներկայացրել:

«Հայ ժողովրդի Մեծ Եղեռնն իրականացնելու վայրում՝ Թուրքիայի խորհրդարանում պետք է քննարկվի, անվանակոչվի և արդարություն հաստատվի: Եթե նման բան տեղի ունենա, այլևս կարևոր չի լինի, թե այլ երկրների ղեկավարներն ու խորհրդարաններն ինչ կասեն այդ հարցի մասին: Հայ ժողովրդի վերքը միայն թուրքական հասարակությունն է կարող ամոքել: Այս հողերում Հայոց ցեղասպանություն է իրականացվել է, և արդարությունն էլ միայն այստեղ՝ Թուրքիայում կարող է հաստատվել»,-ասվում է օրինագծում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]