Քաղաքականություն

Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը. Կիպրոսի նախագահի հանձնակատարի հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

Մարդկությունը չպետք է մոռանա այս սարսափելի հանցագործությունը. Կիպրոսի նախագահի հանձնակատարի հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիպրոսը Հայոց ցեղասպանությունից 107 տարի անց ոգեկոչում է անմեղ նահատակների հիշատակը և իր «հարգանքն ու աջակցությունը հայտնում Հայաստանի ժողովրդին, որն արժանապատվությամբ դիմադրեց ու մեծ տառապանքների ենթարկվեց իր դեմ իրականացված ցեղասպանության հետևանքով»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի առնչությամբ հայտարարություն է արել Կիպրոսի նախագահի հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուն։ Նա հիշեցրել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչեց ու դատապարտեց Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաև սատարեց ցանկացած ջանքի՝ ուղղված «միակ պատմական արդարության վերականգնմանը»։

Ֆոտիուն նշել է, որ ապրիլի 24-ը ճանաչվել է որպես Հայոց ցեղասպանության հիշատակի օր, որպեսզի «մարդկությունը երբեք չմոռանա ամենասարսափելի հանցագործություններից մեկը, որը հանգեցրեց ժողովրդի համակարգված ու զանգվածային ոչնչացման»։

Կիպրոսի նախագահի հանձնակատարն արձանագրել է, որ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ընդունել հայ ժողովրդի դեմ իր գործած հանցանքը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում