1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների  հիշատակին

Գեղարքունիքում հարգանքի տուրք մատուցվեց Հայոց ցեղասպանության սրբադասված 
նահատակների  հիշատակին

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Գավառ քաղաքում  ծաղկեպսակ դրեց  Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների  հուշաքարին: Ծաղկեդրման արարողությանը մասնակցեցին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի անդամներ, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի համայնքապետարանի ներկայացուցիչներ, մարզային եւ քաղաքային ենթակայության  կրթամշակութային հաստատությունների, ուժային կառույցների տնօրեններ եւ աշխատակիցներ, հանրակրթական դպրոցների աշակերտներ:

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության սրբադասված  նահատակների՝ Գավառի  Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց կիրակնօրյա պատարագ եւ  Սրբերի  բարեխոսության կարգ, կատարվեց մոմավառություն: Ոգեկոչման եւ ազգային միաբանության խոսքով ներկաներին դիմեց Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։ «Մեր պատմության վերջին երեսուն տարիների ընթացքը ցույց տվեց, որ մենք պետք է ուժեղ լինենք մեր ներսից, միաբանվենք հայրենիքի ազատության ու հզորացման գաղափարի շուրջ, որպեսզի մեզ չսպառնան նոր ցեղասպանություններ, նոր աղետներ ու պատերազմներ։ Դրա համար կոչ եմ անում՝ դադարեցնել իրար մեջ մեղավորներ փնտրելը, իրար հայհոյելն ու պախարակելը, միմյանց հանդեպ ատելությունն ու թշնամանքը։ Թերեւս, դա կլինի հարգանքի ամենամեծ տուրքը մեր սրբադասված միլիոնուկես նահատակների հիշատակին»,-խոսք հնչեցրեց Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը։

 Հիշատակի արարողությունից հետո մարզպետ Կարեն Սարգսյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր Պարթեւ վարդապետ Բարսեղյանը եւ արարողության մյուս մասնակիցները  Գավառի Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնում դիտեցին Աղասի Այվազյանի «Աչքը ծոծրակին» ստեղծագործությունը, որը բեմականացվել էր նույն թատրոնի դերասանների ուժերով։

Խոսրով Խլղաթյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]