Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Անի Քրիստին երկրպագուներին է ներկայացրել «Մամ» երգը

Անի Քրիստին երկրպագուներին է ներկայացրել «Մամ» երգը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Անի Քրիստին երաժշտասերների դատին է հանձնել «Մամ» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգը, որի երաժշտությունը գրել է Անի Քրիստին, իսկ խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, համացանցում է:

«Ասում են՝ երբ կորցնում ես հարազատիդ, ժամանակի ընթացքում կորստի ցավը մեղմանում է։ Ավաղ, ինձ մոտ այդպես չեղավ։ Այս երգը գրել եմ 2019 թվականին՝ տատիկիս մահից հետո և այն խնամքով թաքցրել հոգուս մի փոքրիկ անկյունում: Բայց հիմա ուզում եմ, որ այս երգի հնչյունները բարձրանան դեպի վեր՝ պատմելով իմ անսահման կարոտի մասին...»,-երգին կից գրառում է արել երգչուհին:

Անի Քրիստին ծնվել է 1986 մարտի 15-ին Երևանում: 2002 թվականին ավարտել է Երևանի թիվ 134 միջնակարգ դպրոցը: Զուգահեռ հաճախել է  Էմմա Ծատուրյանի երգչախմբային քոլեջ: 2004-2008 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում: Մասնակցել է բազմաթիվ մրցույթների և արժանացել առաջատար մրցանակների: 2004-2006 թվականներին ելույթներ է ունեցել աշխարհի հայտնի համերգասրահներում, հայտնի երաժիշտների հետ: Համագործակցել է օսկարակիր կոմպոզիտոր և երգահան Ա. Ռահմանի հետ: Ելույթ է ունեցել Սան Ֆրանցիսկոյի «Փարամաունթ Փիքչրս» սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես սոպրանո: Հյուրախաղերով եղել է բազմաթիվ երկրներում: Թողարկել է «Three dots»  և «I'm back» ձայնասկավառակները: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]