Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնիայում 119 տարեկանում մահացել Է Երկրագնդի ամենատարեց բնակիչը

Ճապոնիայում 119 տարեկանում մահացել Է Երկրագնդի ամենատարեց բնակիչը

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կյանքի 120-րդ տարում մահացել Է աշխարհի ամենատարեց կինը՝ ճապոնուհի Կանե Տանական, որը նաեւ համարվում Էր Երկրագնդի ամենատարեց բնակիչը Գինեսի ռեկորդների գրքի վարկածով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 25-ին այդ մասին հաղորդել Է NHK հեռուստաալիքը: Այս տարվա հունվարի 2-ին Տանական նշել Է իր ծննդյան 119-րդ տարին:

Նա ապրում Էր Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ծերանոցում եւ հակաքովիդային սահմանափակումների պատճառով գործնականում հնարավորություն չի ունեցել հանդիպելու հարազատների հետ: Ճապոնուհին ծնվել Է 1903 թվականի հունվարի 2-ին: Նրա ամուսինը եւ ավագ որդին զոհվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Տանական ամբողջ կյանաքում աշխատել Է բրնձի բլիթների վաճառքի խանութում, որը բացվել Էր տակավին պատերազմից առաջ: Թոշակի անցնելուց հետո 1970-ականներին նա մի քանի անգամ մեկնել Է ԱՄՆ: 2005 թվականից նա ապրում Էր Ֆուկուոկայի պրեֆեկտուրայի ծերանոցում: 103 տարեկան հասակում հեռացրել են ճապոնուհու քաղցկեղային ուռուցքը, այդ ժամանակվանից նրան այլ լուրջ հիվանդություններ չեն անհանգստացրել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]