Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուքը հայտարարել է, որ անհրաժեշտ է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ

Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Օմեր Ֆարուքը հայտարարել է, 
որ անհրաժեշտ է առերեսվել Հայոց ցեղասպանության փաստի հետ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր «Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության պատգամավոր Օմեր Ֆարուք Գերգերլիօղլուն Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառում է կատարել:

«Ես զգում եմ բոլոր այն մարդկանց ցավը, ովքեր իրենց կյանքը կորցրել են 1915 թվականի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության ժամանակ։ Պետք է առերեսվել պատմության հետ, պետք է կարեկցել: Մենք պետք է զգայուն լինենք ամեն տեսակ ցավի նկատմամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է թուրք ընդդիմադիր  պատգամավորը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]