Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և անվտանգության ոլորտների հարցերի լայն շրջանակ

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տնտեսական և 
անվտանգության ոլորտների հարցերի լայն շրջանակ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Raisina Dialogue» համաժողովին մասնակցելու նպատակաով Նյու Դելիում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 25-ին հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նախարարներ Միրզոյանն ու Ջայշանկարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակի կապակցությամբ: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների ամրապնդումը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։ 

«Զրուցակիցները քննարկել են 2021թ․ աշնանը Հնդկաստանի ԱԳ նախարարի` Հայաստան կատարած այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, ավիացիայի, կրթության, մշակույթի, զբոսաշրջության և այլ ոլորտներում հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներին: Կողմերն ընդգծել են անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունավետությունը  և երկուստեք պատրաստակամություն հայտնել հետևողականորեն շարունակել փոխգործակցության խորացումը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հնդկաստան է այցելում Հայաստանի գործարար և ներդրումային շրջանակների ներկայացուցիչների ուղեկցությամբ, որոնց հանդիպումները իրենց հնդիկ գործընկերների հետ լրացուցիչ խթան կհանդիսանա մեծ ներուժ ունեցող հայ-հնդկական առևտրատնետեսական համագործակցության ակտիվացման համար։ 

Անդրադարձ է կատարվել տրանսպորտային կոմունիկացիաների ոլորտում համագործակցության խորացման հեռանկարներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը և կայունությանը վերաբերող հարցեր: 

Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում  ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նախարար Միրզոյանը գոհունակություն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Հնդկաստանի դիրքորոշման վերաբերյալ։ Ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական դերը խաղաղ գործընթացի առաջմղման գործում: 

Նշվում է, որ նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները:

Հանդիպման ընթացքում Հայաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Հնդկաստանին` Ջամմուի և Քաշմիրի հարցում:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]