1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի 
նախագահին

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրություններում համոզիչ հաղթանակի և երկրի ղեկավարի պատասխանատու պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

Վստահ եմ, որ այս նոր պաշտոնավարման շրջանում կշարունակեք Ձեր նպաստը բերել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդմանն ու մեր պետությունների միջև ձևավորված 30-ամյա առանձնաշնորհյալ հարաբերությունների խորացմանը։

Հայաստանը բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր հետևողական ջանքերը՝ ուղղված Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած մարտահրավերների հաղթահարմանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում տևական խաղաղության ու կայունության հաստատմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]