1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Լոնդոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթ է կայացել Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի

Լոնդոնում Հայոց ցեղասպանության ոգեկոչման երթ է կայացել Վեսթմինսթր մայր 
տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնում ապրիլի 22-ից 24-ը կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 107-րդ տարելիցին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին Լոնդոնի հայկական Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հիշատակի երեկո՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ ապրիլի 23-ին կազմակերպվել է երթ Վեսթմինսթր մայր տաճարից մինչև Սուրբ Եղիշե եկեղեցի։

«Ապրիլի 24-ին Սուրբ Եղիշե եկեղեցում անց է կացվել հոգեհանգստի արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որից հետո հիշատակի միջոցառում է կազմակերպվել Լոնդոնի Իլինգ թաղամասում գտնվող Հիշատակի ծառի մոտ (Memorial Tree)»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ վերոնշյալ միջոցառումներին դեսպան Վարուժան Ներսեսյանը հանդես է եկել ուղերձներով, որոնցում նշել է, որ Հայաստանը շարունակելու է ակտիվորեն նպաստել ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը կարևոր է ապագա հնարավոր ցեղասպանությունների կանխարգելման համար։ Հայաստանը երկար տարիներ եղել և շարունակում է մնալ միջազգային ասպարեզում ցեղասպանության դեմ պայքարի ազատամարտիկը՝ հեղինակելով մի շարք բանաձևեր։

Անցյալի ցեղասպանությունների ճանաչումը և ոգեկոչումը առանցքային նշանակություն ունի աշխարհի որևէ անկյունում նմանօրինակ ոճրագործության կամ ցեղասպանության կրկնության կանխարգելման համար։

Հայոց ցեղասպանության անպատժելիությունն այսօր ոգեշնչում է միջազգային նոր հանցանքներ ծրագրողներին։

2020թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծած պատերազմը, որն ուղեկցվում էր հանցագործություններով և էթնիկ զտումներով, ի ցույց դրեց, որ նախկինում իրականացված հանցագործությունների անպատժելիությունն անդառնալի հետևանքներ կարող է ունենալ»,- հայտնում են դեսպանությունից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]