Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Երևանում ընդդիմությունն անցկացնում է իրազեկման ակցիաներ

Երևանում ընդդիմությունն անցկացնում է իրազեկման ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ընդդիմադիր ուժերն անցկացնում են «Դիմադրություն» շարժման իրազեկման ակցիա, որի մեկնարկը տրվել է Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս փողոցից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՅԴ ԳՄ անդամ,  ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Հայաստանի, Արցախի անվտանգությանը սպառնացող վտանգներին՝ դժգոհություն հայտնելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունից: Նա նշեց, որ այս օրերին ակտիվ ակցիաներ են իրականացնելու՝ փորձելով ներգրավել քաղաքացիներին մարզերից, հեռավոր համայնքներից: 

«Այսօր նման ակցիաների մեկնարկն է: Վաղը Հայաստանի տարբեր բնակավայրերից մեր հայրենակիցները քայլերթով կշարժվեն դեպի Երևան: Նրանք լինելու են տարբեր բնակավայրերում, ներկայացնելու են երկրին սպառնացող վտանգները: Երևան շարժվող մեր հայրենակիցները մայիսի 1-ին հասնելու են Երևան»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:

Նա տեղեկացրեց, որ այս ընթացքում Երևանում իրենք կազմակերպելու ենք բողոքի տարբեր ակցիաներ, երթեր, ցույցեր: Մայիսի 1-ին էլ նախատեսում են Երևանում անցկացնել հանրահավաք:

Երևանի Ազատության հրապարակում արդեն մի քանի օր է իր թիմակիցների ու համախոհների հետ բողոքի ակցիա է անցկացնում «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]