1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ֆրանսիայի նախագահի և Սենատի նախագահի անունից Փարիզում ծաղկեպսակներ են դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

Ֆրանսիայի նախագահի և Սենատի նախագահի անունից Փարիզում ծաղկեպսակներ են դրվել Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում, Հայաստանի էսպլանադում, Կոմիտասի արձանի առջև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) հրավերով ապրիլի 24-ին տեղի է ունեցել ֆրանսահայ համայնքի ամենամյա հավաք և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելու հանդիսավոր արարողություն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը։

«Միջոցառումը սկսվեց ծաղկեպսակների զետեղման պաշտոնական արարողությամբ, որի ընթացքում Կոմիտասի արձանի առջև ծաղկեպսակներ խոնարհեցին Ֆրանսիայի կառավարության խոսնակ, պետքարտուղար Գաբրիել Ատալը՝ Ֆրանսիայի նախագահի անունից, Սենատի փոխնախագահ Ռոժե Կարուչին՝ Սենատի նախագահի անունից, ինչպես նաև Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոն, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Վալերի Պեկրեսը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը։

Հաջորդիվ ֆրանսահայ համայնքին ուղղված ելույթներով հանդես եկան CCAF-ի երկու համանախագահները, Իլ-դը-Ֆրանսի շրջանի նախագահ Պեկրեսը և Փարիզի քաղաքապետ Հիդալգոն։

Միջոցառման պատվավոր հյուրերի շարքում էին տասնյակ ֆրանսիացի պաշտոնյաներ՝ պատգամավորներ, սենատորներ, Եվրոպական խորհրդարանի անդամներ և քաղաքապետեր։

Պաշտոնական արարողության ավարտից հետ տեղի ունեցավ ավանդական երթ՝ հազարավոր ֆրանսահայերի մասնակցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]