Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Վանեցյանը բարձր է գնահատում բողոքի ակցիաների արդյունքները

Վանեցյանը բարձր է գնահատում բողոքի ակցիաների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ բարձր է գնահատում ապրիլի 25-ին անցկացրած բողոքի ակցիաների արդյունքները:

«Երեկվա օրը գնահատում եմ շատ լավ: Մարդկանց մասնակցության թիվը շատ մեծ էր: Տեսանք, որ փողոցում մեքենաների մեջ նստած վարորդները գրեթե 100 տոկոսը ողջունում էին երթի մասնակիցներին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Վանեցյանը:

«Հայրենիք» կուսակցության նախագահը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ:

«Հուսամ կլինեն նաև ինքնաբուխ միջոցառումներ, որոնք կկազմակերպեն մեր քաղաքացիները: Ժամը 18:00-ին հավաքվելու ենք Ազատության հրապարակում, որոշ ժամանակ անց կորոշենք ինչ անել` կամ իրազեկման երթ կանցկացնենք, կամ ինչ-որ մի բան կանենք: Ուզում եմ մեր քաղաքացիների հետ պայմանավորվենք՝ առաջիկա օրերին ամեն օր ժամը 18:00-ին մենք հավաքվում ենք Ազատության հրապարակում»,- ասաց Վանեցյանը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]