Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչի այցը կնպաստի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը

ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի ԳԽ հատուկ ներկայացուցչի այցը կնպաստի 
տարածաշրջանի հիմնախնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ապրիլի 26-ին ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմից, ՀՀ նախագահը հույս է հայտնել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի այցը Հայաստան ինչ-որ առումով իր նպաստը կբերի տարածաշրջանի հիմնախնդիրների լուծման հարցում, քանի որ Խավիեր Կոլոմինա Պիրիզին ներկայացնում է մի կազմակերպություն, որը հայտնի է իր խաղաղապահական գործունեությամբ:

«Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանը ձգտում է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և ակնկալում է, որ ՆԱՏՕ-ն կշարունակի իր որդեգրած քաղաքականությունը՝ աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին, որը հանդիսանում է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման միջազգայնորեն ընդունված միակ ձևաչափը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հանդիպմանը մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]