Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին

Արամ Ա կաթողիկոսը վերընտրվելու առթիվ շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ 
Էմանուել Մակրոնին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ուղղված հատուկ նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության անունից շնորհաւորել է նրա վերընտրությունը որպես Ֆրանսիայի Հանրապետության նախագահ: Այս մասին  «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Խօսելով ներկայ ժամանակներու տագնապներու մասին՝ Նորին Ս. Օծութիւնը յիշեցուց, թէ «Ֆրանսան ճշդորոշիչ դեր ունի ներկայ աշխարհաքաղաքական պայմաններուն մէջ», աւելցնելով՝ թէ «Ֆրանսան իբրեւ խորհրդանիշ արդարութեան, բազմազանութեան եւ մարդկային իրաւանց, կոչուած է իր դերը վերաշեշտել, յատկապէս Եւրոպայի, Միջին Արեւելքի եւ Կովկասի մէջ ի խնդիր մարդկային իրաւանց եւ արժանապատուութեան պաշտպանութեան»:

Ապա, գնահատելով նախագահ Մաքրոնի զօրակցութիւնը հայ ժողովուրդին եւ Հայ դատին՝ կոչ ուղղեց, որ «Ֆրանսան շարունակէ իր զօրակցութիւնը ի խնդիր Արցախի անկախութեան եւ Հայաստանի գերիշխանութեան ու հողային ամբողջականութեան պաշտպանութեան»:

Ֆրանսայի դերը Լիբանանի համար կենսական նկատելով՝ Նորին Ս. Օծութիւնը յոյս յայտնեց, որ «Լիբանանը շարունակէ մնալ նախագահին կարեւոր առաջնահերթութիւններէն մէկը, յատկապէս Լիբանանի պատմութեան ներկայ ճակատագրական շրջանին»»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]