Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի երկխոսություն» համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը որպես բանախոս մասնակցել է «Ռայսինայի 
երկխոսություն» համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ապրիլի 26-ին որպես բանախոս մասնակցել է  «Ռայսինայի երկխոսություն» (“Raisina Dialogue”) համաժողովի շրջանակներում տեղի ունեցած «Վերացման դոկտրին. դասեր ՄԱԿ-ի դարաշրջանից» պանելային քննարկմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, պանելային քննարկման մասնակիցները մանրամասն անդրադարձ են կատարել խաղաղության ու անվտանգության պահպանմանը, բազմակողմ դիվանագիտության համակարգին, դրա առավելություններին և մարտահրավերներին։

«Իր ելույթում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է միջազգային կազմակերպությունների արդյունավետ գործունեությունը՝ ընդգծելով  դրանց դերը կայուն զարգացման, խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության գործում: Այս համատեքստում շեշտվել է, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանն ապացուցել է իր հանձնառությունը Միավորված ազգերի կազմակերպության սկզբունքներին ու նպատակներին: 

ՀՀ ԱԳ նախարարը ցավով է արձանագրել, որ ՄԱԿ-ի գոյության յոթ տասնամյակների ընթացքում աշխարհն ականատես եղավ բազմաթիվ պատերազմների և աղետների, որոնք բազմակողմ դիվանագիտության համակարգին չհաջողվեց կանխել։ Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում՝ սկսած COVID-19 համավարակից և կլիմայի փոփոխությունից մինչև ռազմական բախումներ,  կենսական կարևորություն է ստանում բազմակողմանիության՝ որպես երկխոսության հարթակի պահպանումը։ Այս առումով ընդգծվել է նշված բոլոր մարտահրավերներին արդյունավետորեն դիմակայելու համար ՄԱԿ-ի համապատասխան մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում Արարատ Միրզոյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ագրեսիային և Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տիրող իրավիճակին՝ որպես բազմակողմ դիվանագիտության առջև ծառացած մեկ այլ լուրջ մարտահրավեր։ 

«Որպես ՀՀ ԱԳ նախարար և պարզապես հայ՝ ցանկանում եմ հիշեցնել լսարանին երկու տարի առաջ մեր տարածաշրջանում՝ Լեռնային Ղարաբաղում, տեղի ունեցած պատերազմի մասին։ Խնդրեմ, կարո՞ղ եք ձեռք բարձրացնել․ ձեզնից քանի՞սն են տեղյակ եղել դրա մասին, քանի՞սն են խոսել դրա մասին, քանի՞սն են պահանջել ՄԱԿ-ից գործել, կանխարգելել Լեռնային Ղարաբաղում հայերի նկատմամբ նոր էթնիկ զտումները»,- իր խոսքում ասել է Արարատ Միրզոյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]