1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

Ադրբեջանը չի մասնակցի Երևանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանն Ադրբեջանը չի մասնակցի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ադրբեջանի բռնցքամարտի ֆեդերացիան նիստի ընթացքում որոշում է կայացրել չմասնակցել Երևանում կայանալիք Եվրոպայի մեծահասակների առաջնությանը:

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը կկայանա մայիսի 21-31-ը: Այն կընդունի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը: Բացման պաշտոնական արարողությունը կկայանա մայիսի 22-ին: Երևանում առաջնության օրերին կգործի երկու ֆան գոտի, որոնցից մեկը կլինի քաղաքի կենտրոնում` Կարապի լճի հարևանությամբ: Եվրոպայի առաջնության ընդհանուր մրցանակայի ֆոնդը կազմում է 260 հազար դոլար: Մուտքը լինելու է տոմսերով: Առաջնությանն ընդհանուր առմամբ կմասնակցի մոտ 280 մարզիկ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]