Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը

2023-ից ուժի մեջ կմտնի բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2023 թվականից ուժի մեջ է մտնում բուժաշխատողների հավաստագրման պարտադիր պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով՝ բուժաշխատողները  հինգ տարվա ընթացքում պիտի հավաքեն որոշակի կրեդիտային միավորներ և ստանան հավաստագրեր: «Հիմա լայնածավալ վերապատրաստման աշխատանքներ են արվում, կրեդիտավորման կուրսեր ենք անցկացնում: Դրանք թե օնլայն հարթակներում, և թե առկա դասընթացների ձևով վարվելու են , որ մենք 2023 թվականին պատրաստ լինենք հավաստագրմանը»,-ասաց նա, հավելելով, որ բուժհիմնարկների հավաստագրումն ուղղած է նրան, որ կրթություն ստանալուց հետո մարդ պետք է անընդհատ տեղյակ լինի արդի բժշկագիտության նորություններին:

Շարունակական մասնագիտական զարգացման հավաստագիր չունեցող անձի հետ աշխատանքային հարաբերությունները դադարեցվելու են` օրենսդրությամբ սահմանված կարգով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am