Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ. կառավարությունը ընդունեց համապատասխան որոշում

Ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ. կառավարությունը 
ընդունեց համապատասխան որոշում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության հերթական նիստում նախագիծը ներկայացրեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Ինչպես գիտեք, 2021 թվականին առաջին անգամ իրագործվեց ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացը 7 առարկաների գծով` 7-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար, ինչի արդյունքում ուսուցիչների աշխատավարձը կարող էր բարձրանալ 30-ից 50 տոկոս՝ կախված ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքից: 70-ից մինչև 100 տոկոս արդյունքի դեպքում 30,40, 50 տոկոս աշխատավարձի բարձրացում է նախատեսվում: Այնուհետև անհրաժեշտություն առաջացավ, որ կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափի փոփոխություն տեղի ունենա, որովհետև նույնիսկ 50 տոկոս ավելացման պարագայում, եթե օրինակ` միջին աշխատավարձը 125 հազար դրամ է, ապա 50 տոկոս ավելացման դեպքում ևս չէր ապահովվում մրցակցային և գրավիչ աշխատավարձ ունենալու փաստը: Եվ առաջացավ դրույքաչափի փոփոխության մասին գաղափարը: Համապատասխան փոփոխություն արվեց օրենքում»,- ասաց Դումանյանը:

Նախարարի խոսքով` նախագծով առաջարկվում է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ:

«Բնականաբար, ատեստավորում անցած ուսուցիչները ևս կստանան 50 տոկոս հավելավճար և տեսականորեն և պրակտիկորեն ուսուցիչը կարող է ստանալ մինչև 400 հազար դրամ աշխատավարձ: Օրինակ, մեկ դրույքով աշխատող ուսուցիչը ատեստավորումից հետո կստանա 300 հազար դրամ: Եվ, իհարկե, ունենք տարակարգերի միջոցով աշխատավարձի ավելացման հնարավորություն` այնտեղ ևս մինչև 50 տոկոս կարող է բարձրանալ, եթե դրույքաչափը վերցնում ենք 200 հազար դրամ` կարող է դառնալ 400 հազար դրամ աշխատավարձ»,- ընդգծեց Դումանյանը:

Նախարարի խոսքով`  Կառավարության գերագույն նպատակն է ունենալ որակյալ ուսուցչական կազմ, սակայն միայն այս ձևով չէ, որ խրախուսում են որակը:

«Չզեկուցվող հարցերում ունենք ուսուցիչների վերապատրաստման հետ կապված հարցեր: Նախորդ տարի առաջին անգամ ուսուցիչները հնարավորություն ունեին վերապատրաստվել լիազոր մարմնի կողմից երաշխավորված տարբեր կազմակերպություններում, ովքեր առաջարկում են վերապատրաստման ծրագրեր: Թե որտեղ անցնեն վերապատրաստումը, դա ընտրում էր ուսուցիչը: Եվ այդ մեկ տարվա գործունեության ընթացքում նկատել ենք որոշ բարելավման կարիք այդ համակարգում: Եվ չզեկուցվող հարցով անում ենք որոշակի փոփոխություններ` կատարելագործելու համար ուսուցիչների վերապատրաստումը»,- եզրափակեց Դումանյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]