Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախի ԱԳ նախարարը Մերձդնեստրի գործընկերոջ զրույցում դատապարտել է ՄՄՀ պետական կառույցների վրա ահաբեկչական հարձակումները

Արցախի ԱԳ նախարարը Մերձդնեստրի գործընկերոջ զրույցում դատապարտել է ՄՄՀ 
պետական կառույցների վրա ահաբեկչական հարձակումները

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 28-ին տեսակապով զրուցել է  Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության (ՄՄՀ)  արտաքին գերատեսչության ղեկավար Վիտալի Իգնատևի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության արտգործնախարարությունից, նախարար Բաբայանը դատապարտել է նախօրեին ՄՄՀ մի շարք պետական կառույցների վրա իրականացված ահաբեկչական հարձակումները և Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից համերաշխություն հայտնել Մերձդնեստրի եղբայրական ժողովրդին։

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են տարածաշրջանային և գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև կապերին առնչվող հարցեր։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]