Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թաիլանդում Ջասթին Բիբերի համերգի տոմսերը վերավաճառվում են 1.1 մլն դոլարով

Թաիլանդում Ջասթին Բիբերի համերգի տոմսերը վերավաճառվում են 1.1 մլն դոլարով

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի երգիչ Ջասթին Բիբերի՝ Թաիլանդի մայրաքաղաքում նոյեմբերի 6-ին ծրագրված համերգի տոմսերը վաճառքի մեկնարկից անմիջապես հետո գործնականում սպառվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ նշելով, որ տոմսերի արժեքը տատանվել է 73-482 ԱՄՆ դոլարի միջև:

Viagogo կայքը, որը մասնագիտացած է տոմսերի փոխանակման ու վերավաճառքի գործում, դրանք այժմ ռեալիզացնում է 439-ից մինչև 1.1 մլն ԱՄՆ դոլարով:

Նման վարքագիծը դժգոհության մեծ ալիք է առաջացրել համերգի կազմակերպիչների շրջանու, որոնք անընդունելի են համարել տոմսերի վերավաճառելու փաստը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]