Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ

Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ

ԳՅՈՒՄՐԻ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական Կարիտաս»-ի նախաձեռնությամբ մայիսի  1-ին Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնում  տեղի ունեցավ աշխատանքի տոնավաճառ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Ես կարող եմ» արշավի շրջանակներում անցկացվող տոնավաճառի նպատակն է աշխատանքի հնարավորություններ ստեղծել նաև հատուկ կարիքներով անձանց համար՝ խրախուսելով ներառական միջավայրի զարգացումն ու կայացումն աշխատավայրում։

Տոնավաճառին ներկայացված էր  ավելի քան 30 գործատու՝ ինչպես Երևանից, այնպես էլ Շիրակի մարզից: Պահանջվող աշխատատեղերը հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների, հասարակական ու կրթական ոլորտներից էին:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես եկան «Հայկական Կարիտաս» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ Տեր Գրիգոր Ավագ Քահանա Մկրտչյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ  Թամարա Թորոսյանը, ՀՀ Շիրակի մարզպետի խորհրդական Արթուր Նաջարյանը, «Հայկական Կարիտաս»-ի ծրագրերի ղեկավար Անահիտ Գևորգյանը:

«Ես կարող եմ, քանի որ միասնական ենք ու քանի որ փորձում ենք չտարանջատել մարդկանց՝ այլ հասկանալ, որ մենք էլ նրանցից մեկն ենք»,- ողջունելով տոնավաճառի մասնակիցներին՝ նշեց  «Հայկական Կարիտաս» ԲՀԿ նախագահի լիազոր ներկայացուցիչ՝ Արժ. Տեր Գրիգոր Ավագ Քհն. Մկրտչյանը:

«Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր  միասնական  սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների  միջոցով  փորձում է աջակցել հասարակությանը և հասանելի լինել յուրաքանչյուրին, և «Հայկական Կարիտաս»-ի նման կազմակերպությունները օգնում են մեզ հյասանելի լինել բոլորի համար: Վստահ եմ, որ այսօրվա հնարավորությունը յուրաքանչյուրի մոտ դրական արդյունքներ է գրանցելու»,- իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը:

Միջոցառման շրջանակներում անցկացվեցին նաև բաց դասեր երիտասարդների և մարդկային ռեսուրսներիկառավարիչների համայնքի համար` «Հասարակություն և կորպորատիվ մշակույթ», «Տաղանդի բացահայտում», «Ինչպե՞ս պատրաստվել հարցազրույցի», «Ինչպե՞ս կազմել գրագետ ինքնակենսագրություն» և այլ թեմաներով: Խոսնակներն էին Լարա Չոլաքյանը (Վիվասել-ՄՏՍ), Ասյա Մխիթարյան (Սինոփսիս Արմենիա):

Միջոցառմանը մասնակցեց ավելի քան 400 աշխատանք փնտրող:    

Արմենուհի Մխոյան

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]