Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ռուսաստանում կարգելեն ոչ բարեկամ երկրների տեղեկատվության պաշտպանության միջոցները

Ռուսաստանում կարգելեն ոչ բարեկամ երկրների տեղեկատվության պաշտպանության 
միջոցները

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում 2025 թվականի հունվարի 1-ից արգելվում է օգտագործել ոչ բարեկամ երկրներից ծագող տեղեկատվության պաշտպանության միջոցները, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պորտալում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի հրամանգրում նշված է. «Սահմանել, որ 2025 թվականի հունվարի 1-ից  մարմիններին (կազմակերպություններին) արգելվում է օգտագործել այն տեղեկատվության պաշտպանության միջոցները, որոնց ծագման երկրներն են օտարերկրյա պետությունները, որոնք Ռուսաստանի Դաշնության, Ռուսաստանի իրավաբանական անձանց եւ ֆիզիկական անձանց նկատմամբ ոչ բարեկամական գործողություններ են իրականացնում, կամ որոնց արտադրողներն են այնպիսի օտարերկրյա պետությունների իրավասության տակ գտնվող կազմակերպությունները, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկվում են նրանց կողմից կամ նրանց հետ փոխկապակցված են»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]