1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին փորձն է անցակցրել

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինն առաջին 
փորձն է անցակցրել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երգչուհի Ռոզա Լինը, որը «Եվրատեսիլ-2022» երգի միջազգային մրցույթում կներկայացնի Հայաստանը, Իտալիայում է: Երգչուհին արդեն անցկացրել է իր ելույթի առաջին փորձը Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի պաշտոնական կայքը հրապարակել է փորձի լուսանկարները:

21-ամյա երգչուհին ծնվել է Վանաձորում: Նա կոմպոզիտոր և պրոդյուսեր է: Երաժշտությամբ սկսել է զբաղվել դեռ մանկուց, սակայն պրոֆեսիոնալ երաժիշտ դառնալու ճանապարհին նրա վրա լուրջ ազդեցություն է ունեցել «Նվակ» կոլեկտիվը: 

«Դրսից նայելով՝ թվում էր, թե խաղի կանոններն իմ դեմ են. Հայաստանի փոքրիկ քաղաքից անծանոթ մի աղջիկ: Բայց նպատակների իրագործման ուժն իրական է, երբ այն զուգորդվում է քրտնաջան աշխատանքի հետ. համառություն և ինքնարտահայտում: Ես հնարավորություն ունեմ իմ երաժշտության միջոցով մարդկանց թույլ տալ զգալ իմ ներաշխարհը: Շատ հպարտ եմ, որ կարող եմ ներկայացնել իմ սիրելի երկիրը Եվրոպայի ամենամեծ բեմում»,- նշել է Ռոզան:

«Իմ երգերն ուղևորություն են դեպի իմ ներաշխարհ, իմ հոգին ու զգացմունքները։ Երաժշտությունն իմ տունն է, որից երբեք չեմ կարող հրաժարվել: Անգամ վատագույն օրերը կարող են լավագույն մեղեդիների վերածվել»,- հավելել է երգչուհին:

«Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթն անցկացվելու է Թուրինում՝ «Պալա Օլիմպիկո» մարզահամերգային համալիրում: Մրցույթի առաջին կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 10-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 12-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսի 14-ին: Հայաստանի ներկայացուցիչը «Snap» երգով  ելույթ կունենա մրցույթի առաջին կիսաեզրափակիչում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]