1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Գավառ համայնքում ընթանում են փողոցների վնասված հատվածների նորոգման աշխատանքներ

Գավառ համայնքում ընթանում են փողոցների վնասված հատվածների նորոգման 
աշխատանքներ

ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների վնասված հատվածների նորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից,  նորոգման աշխատանքներն իրականացնում է  «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Ընդհանուր հաշվով, Գավառ քաղաքում եւ համայնքի մյուս բնակավայրերում  նորոգվելու է ասֆալտապատ ճանապարհների 7700 քառակուսի մետր  մակերեսով  վնասված տարածք:

Աշխատանքների իրականացման նպատակով Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացվել է 53 միլիոն 731 հազար դրամ: «Շինարարները վստահեցնում են, որ եթե եղանակային պայմանները չխանգարեն, մինչեւ մայիսի 10-ը փողոցների փոսային նորոգումների աշխատանքները կավարտվեն»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]