Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Հունիս 2022

Ընդդիմության անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների մեծ մասն ազատ է արձակվել

Ընդդիմության անհնազանդության ակցիաներից բերման ենթարկվածների մեծ մասն 
ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքին «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց օրվա ընթացքում կատարած աշխատանքը, անդրադարձավ գրանցված միջադեպերին և ներկայացրեց առաջիկա անելիքները:

«Այսօր՝ վաղ առավոտից, Երևանի տարբեր հատվածներում իրականացրեցինք անհնազանդության ակցիաներ: Շուրջ 30 փողոց փակեցինք: Ըստ պաշտոնական տվյալների՝ 244 հոգի բերման է ենթարկվել, սակայն ասեմ, որ նրանց մեծ մասն ազատ է արձակվել և միացել է հանրահավաքին: Չնայած բոլոր դժվարություններին, մենք ամուր ենք ու պատրաստ ենք գնալ մինչև վերջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Իշխան Սաղաթելյանը:

Իր ելույթում, Սաղաթելյանը դժգոհություն հայտնեց ոստիկանության որոշ ներկայացուցիչների աշխատանքի առնչությամբ: Նա ներկայացրեց քաղաքացիական անձանց կողմից բռնության դեպքեր՝ դատապարտելով կատարվածը: Իշխան Սաղաթելյանը վստահեցրեց, որ խաղաղ անհնազանդության միջոցառումները շարունակելու են: Հանրահավաքի մասնակիցները կրկին որոշեցին երթ անցկացնել ու փակել կենտրոնական փողոցները:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]