Երևանում՝ 11:07,   14 Մայիս 2024

ՀՀ-ն և ԱՄՆ-ն ամրապնդում են համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման ոլորտում

ՀՀ-ն և ԱՄՆ-ն ամրապնդում են համագործակցությունը միջուկային էներգիայի խաղաղ և 
անվտանգ օգտագործման ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ստորագրված «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը  թույլ կտա ամրապնդել միջուկային էներգիայի խաղաղ և անվտանգ օգտագործման բնագավառում կողմերի միջև համագործակցությունը, ընդլայնել միջուկային էներգետիկայի հայ մասնագետների՝ ոլորտի վերջին տեխնոլոգիական նորամուծություններին ծանոթանալու հնարավորությունները:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը,  հուշագիրը հանդիսանում է ՀՀ և ԱՄՆ միջև 1997 թ-ին՝ «Միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության և տեխնիկական տեղեկությունների փոխանակման վերաբերյալ» համաձայնագրի կնքմամբ սկիզբ առած, ինչպես նաև 2007 և 2017 թթ.-ի պայմանագրերով վերահաստատված համագործակցության շարունակության ուղղությամբ հերթական քայլը:

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հուշագիրը ստորագրելուց առաջ նշել էր, որ Հայաստանը գնահատում է ԱՄՆ-ի ջանքերը Հայաստանում էներգետիկ ոլորտը զարգացնելու ուղղությամբ՝ այդ համատեքստում կարևորելով ստորագրվելիք հուշագիրը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն իր հերթին ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը համագործակցության նոր ուղիներ է բացում Հայաստանի և Միացյալ Նահանգների համար: Նա կարծիք էր հայտնել, որ հուշագիրը կարող է ծառայել  երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում է՝ մասնակցելու Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստին:

Մայիսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիրը:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am