1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը. օրակարգում 23 հարց է

ԱԺ-ում մեկնարկեց հերթական նիստը. օրակարգում 23 հարց է

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց։ Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ կքննարկի «Հիդրոօդերեւութաբանական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին, «Կրթության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին, «Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծերը։


Նիստի ընթացքում Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը կներկայացնի «2021 թվականին Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդում
ը եւ «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2021 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը։

Ազգային ժողովը նաև կընտրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամ։

Խորհրդարանը նաև կքննարկի Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Սերմերի եւ տնկանյութի մասին, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և այլ նախագծերը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]