1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է ԱԱ ոսկե մեդալակիր  

Երիտասարդ ծանրորդ Գառնիկ Չոլակյանը դարձել է ԱԱ ոսկե մեդալակիր

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի երիտասարդ ծանրորդները հաջող են մեկնարկել աշխարհի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունաստանի Իրակլիոն  քաղաքում սկսվել է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանի հավաքականի համար հաջող էր  մեկնարկը: Առաջինը  պայքարի մեջ մտավ 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը, ով պոկեց 108 կգ և հրեց 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով Չոլակյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:

Առաջնությանը մասնակցում են նաև Անդրանիկ Պապեյանը (61 կգ), Գոռ Սահակյանը (67 կգ), Մնացական Աբրահամյանը (81 կգ), Սուրեն Գրիգորյանը (89 կգ), Գևորգ Ղահրամանյանը (89 կգ), Գարիկ Կարապետյանը (96 կգ), Պետրոս Պետրոսյանը (102 կգ) եւ Միլենա Խաչատրյանը (76 կգ):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]