1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ԱԺ նախագահը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները համաչափ է գնահատում

ԱԺ նախագահը բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները 
համաչափ է գնահատում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ ոստիկանության գործողությունները գնահատում է համաչափ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության աշխատակիցներին, որ կարողանում են պահպանել մյուս քաղաքացիների իրավունքները։

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, որ մյուս քաղաքացիների իրավունքները նրանք պահպանում են և թույլ չեն տալիս, որ տարբեր փոքր միջոցառումները, որոնք տեղի են ունենում, խանգարեն մնացած քաղաքացիների իրավունքներին։ Բայց միևնույն ժամանակ կրկնում եմ, որ այն քաղաքացիները, որոնք ազատ ցույցեր, երթեր իրականացնելու իրենց իրավունքն են իրացնում, նրանց նույնպես հարգանքով եմ վերաբերվում և գտնում եմ, որ նրանց իրավունքները նույնպես պետք է պահպանվեն»,- ասաց ԱԺ նախագահը։

Սիմոնյանի խոսքով՝ ընդդիմադիր գործընկերները նույնպես նշում են, որ ոստիկանության աշխատակիցները օգնում են և աջակցում են, երբ ինչ-որ դեպք է տեղի ունենում։

«Համենայնդեպս, պետք է հասկանանք, որ գործողություններ են տեղի ունենում, քաղաքական գործընթաց է տեղի ունենում, և ոստիկանությունը իր աշխատանքն է իրականացնում»,- ասաց Սիմոնյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]