Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր  

Երիտասարդ ծանրորդ Գոռ Սահակյանը դարձել է ԱԱ բրոնզե մեդալակիր

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ծանրամարտի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվում է Հունաստանի Հերակլիոն քաղաքում, Հայաստանի հավաքականի հաշվեկշռին երկրորդ մեդալն ավելացավ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: 67 կգ քաշայինների պայքարում  Գոռ Սահակյանը պոկեց 137 կգ, հրեց 165 կգ և երկամարտի 302 կգ արդյունքով գրավեց երրորդ տեղն ու  արժանացավ բրոնզե մեդալի: Սահակյանը պոկում վարժությունում արժանացավ արծաթե, իսկ հրումում՝ բրոնզե մեդալի:

Ավելի վաղ առաջինը  պայքարի մեջ մտած 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը  պոկել էր 108 կգ և հրել` 132 կգ: Երկամարտի 240 կգ արդյունքով նա դարձել էր աշխարհի երիտասարդների առաջնության ոսկե մեդալակիր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]