Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մոսկվան շահագրգռված է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմամբ. Պեսկով

Մոսկվան շահագրգռված է Հայաստանում ներքաղաքական իրավիճակի կայունացմամբ. 
Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում առկա ներքաղաքական իրավիճակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պեսկովն ընդգծել է, որ տեղի ունեցողը Հայաստանի ներքին գործն է, սակայն Մոսկվան շահագրգռված է, որպեսզի իրավիճակը շուտափույթ կարգավորվի:

Նա ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: «Հայաստանը մեր դաշնակիցն է. մեր գործընկերն է մեզ համար շատ կարևոր ինտեգրացիոն ձևաչափերում: Հայաստանը մեր մեծագույն բարեկամն է: Դրա համար մենք շահագրգռված ենք, որպեսզի Հայաստանում այս ժամանակահատվածը որքան հնարավոր է արագ վերջանա և երկրում լինի կայունության ժամանակահատված, որը թույլ կտա աստիճանաբար շարժվել Ղարաբաղի հարցով եռակողմ պայմանավորվածությունների իրագործման ուղղությամբ, որոնք վերջնական տեսքի են բերվել Ռուսաստանի նախագահի մասնակցությամբ, ինչպես նաև՝ մեր երկկողմ հարաբերությունների զարգացման առումով»,- ասել է Պեսկովը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]