Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը՝ իր նախորդ մենամարտի և Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին

Podcast-Sport. Բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն Դավիթ Ավանեսյանը՝ իր նախորդ 
մենամարտի և Հայաստանի դրոշի ներքո հանդես գալու մասին

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոֆեսիոնալ բռնցքամարտի EBU վարկածով Եվրոպայի չեմպիոն, WBA  վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Դավիթ Ավանեսյանը նպատակ ունի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի հյուրը հենց Դավիթ Ավանեսյանն է, ում հետ խոսել ենք նախորդ մենամարտի, իր անցած ճանապարհի և ապագա պլանների մասին: 

«Կարևորն այն է, որ շարունակում եմ մնալ սպորտում՝ անկախ տարիքից: Տարիքը միայն թիվ է»,-ասաց Ավանեսյանը:

Վերջինս, խոսելով 5-րդ անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը պաշտպանելու և նախորդ մենամարտի մասին, առանձնացրեց, որ ի սկզբանե իր մրցակիցն այլ բռնցքամարտիկ պիտի լիներ, սակայն պլանները փոխվեցին վերջին օրերին:

«Ինչպես ամեն մենամարտից առաջ, այնպես էլ այս դեպքում նվիրվել եմ իմ ամբողջ ուժով: Ցանկություն ունեմ այսուհետ միայն Հայաստանի դրոշի ներքո հանդես գալ»,-ասաց Ավանեսյանը, ով մինչ այս միաժամանակ հանդես է եկել Հայաստանի և Ռուսաստանի դրոշի ներքո:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]