Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ցեղասպանության ժխտողականությունը սթափության կոչ պետք է լինի ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցների համար. La Nación

Ցեղասպանության ժխտողականությունը սթափության կոչ պետք է լինի ՆԱՏՕ-ում 
Թուրքիայի դաշնակիցների համար. La Nación

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինական հեղինակավոր La Nación օրաթերթը Հայոց ցեղասպանության մասին հոդված է հրապարակել՝ շեշտելով, որ Թուրքիայի ժխտողականությունը պետք է սթափության կոչ լինի ՆԱՏՕ-ում Թուրքիայի դաշնակիցներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հոդվածում հիշեցվում է, որ ապրիլի 24-ին լրացել է 1915 թվականին թուրքական պետության կողմից հայ ժողովրդին բնաջնջելու փորձի 107-րդ տարելիցը. «Ավելի քան 1.5 միլիոն հայեր հալածվեցին և սպանվեցին, ինչը Հռոմի Ֆրանցիսկոս պապը նկարագրեց որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն»:

Շեշտվում է, որ որպես պետական քաղաքականություն իրականացված ցեղասպանության համար իր պատասխանատվության առնչությամբ Թուրքիայի ժխտողականությունը պետք է ՆԱՏՕ-ում իր դաշնակիցների համար սթափության կոչ լինի:

Հոդվածում հիշեցվում է Ուրուգվայում Չավուշօղլուի կողմից ձեռքով՝ հայերին ուղղված «Գորշ գայլերի» նշանը ցույց տալու մասին` ընդգծելով, որ դա ռասիստական, ռազմականացված և ծայրահեղ աջ թուրքական կազմակերպություն է, որը հերքում է ցեղասպանության փաստը:  

Հայոց ցեղասպանության փաստի համատեքստում հոդվածում շեշտվում է, որ մարդկության դեմ հանցագործությունների նոր մեղավորները նույնպես մտադիր են թաքցնել իրենց գործողությունները՝ դրանք ներկայացնելով որպես պատերազմ:

«Արգենտինայի Հանրապետությունը, որտեղ բնակվում է Լատինական Ամերիկայի ամենամեծ հայկական համայնքը, Հայոց ցեղասպանության ճանաչումը սահմանել է որպես պետական քաղաքականություն և պետք է շարունակի պայքարել դրա համար միջազգային ասպարեզում»,-ասված է հոդվածում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]