Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունիս 2022

Ադրբեջանական շարասյան կողմից արցախցու ավտոմեքենան վթարի է ենթարկվել և ընկել ձորակը

Ադրբեջանական շարասյան կողմից արցախցու ավտոմեքենան վթարի է ենթարկվել և 
ընկել ձորակը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Դրմբոն-Մարտակերտ ճանապարհահատվածում մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, ԱՀ ադրբեջանական շարասյան մաս կազմող քարշակող բեռնատարի կողմից վթարի է ենթարկվել ճանապարհի հանդիպակաց գոտով երթևեկող արցախցու ավտոմեքենան, որն ընկել էր ճանապարհի աջակողմյան ձորակը:

«Արմենպրես»-ին Արցախի դատախազությունից տեղեկացրին, որ դեպքից անմիջապես հետո դեպքի վայր են ներկայացել ոստիկանության ծառայողները: Վարորդի և երկու ուղևորների առողջությանը լուրջ վնաս չի պատճառվել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում դեպքի հանգամանքները, վթարի ու բախման առաջացման պատճառները, այն կանխելու հնարավորությունը, բախումը դիտավորության կամ անզգուշության հետևանք լինելը պարզելու ուղղությամբ:

Տեղեկություններ կան, որ վթարված մեքենան տաքսի է, որը տեղափոխելիս է եղել 2 ուղևոր: 

Լուսնկարները՝ Կարեն Վրթանեսյանի Ֆեյսբուքի էջի








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]