Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել

ԱԽ-ն պարզաբանել է Դավիթ Տոնոյանի հայտարարությունը, թե Օնիկ Գասպարյանը 
պատերազմի չորրորդ օրն այն կանգնեցնելու անհրաժեշտության մասին է 
բարձրաձայնել

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ անվտանգության խորհուրդը պարզաբանում է տարածել, որտեղ անդրադառնում է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում կատարած հայտարարությանը:

«Արմենպրես»-ը Անվտանգության խորհրդի տարածած պարզաբանումը ներկայացում է ստորև.

«Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի՝ մայիսի 5-ին News.am լրատվական կայքին տված հարցազրույցի, Անվտանգության խորհրդի գրասենյակը հարկ է համարում պարզաբանել սույն հարցազրույցում հնչած պնդումն,  ըստ որի՝ Օնիկ Գասպարյանն, իբրև, պատերազմի չորրորդ օրը պատերազմը կանգնեցնելու անհրաժեշտության մասին է բարձրաձայնել:

Սույն պնդման առնչությամբ ներկայացնում ենք ԱԽ-ի՝ 30.09.2020 թ. նիստին Օնիկ Գասպարյանի զեկույցից արձանագրված որոշ հատվածներ (տես՝քաղվածք №1), որոնցում պարոն Գասպարյանը մասնավորապես նշում է. «Պարոն վարչապետ, ըստ էության, իրադրությունը մարտավարական առումով անփոփոխ է, այսինքն որևէ առաջընթաց հակառակորդը չի ունեցել ... » ավելացնելով. « ... Ամեն դեպքում զորքերը իրենց խնդիրը կատարում են, առավոտյան մի հատ փոքր հակահարված ձեռնարկեցինք Ջաբրայիլի ուղղությամբ, հաջողություններ ունեցանք ... », եզրափակելով իր ելույթը՝ Օնիկ Գասպարյանը նշել է. «Սա է իրավիճակը, շարունակում ենք մեր խնդիրը կատարել ու մինչև վերջ շարունակելու ենք կատարել»:

Անվտանգության խորհրդի գրասենյակը մեկ անգամ ևս հրապարակում է ԱԽ 30.09.2020 թվականի նիստի գաղտնազերծված հատվածների ձայնագրությունը, և վերահաստատում, որ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրվա ԱԽ նիստում պատերազմը կանգնեցնելու որևէ առաջարկ չի արել»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am