1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին

Արցախի նախագահն ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի 
պրոֆեսորադասախոսական կազմին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 6-ին ընդունել է Շուշիի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողական վարչության մի խումբ ներկայացուցիչների: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից,  իր խոսքում երկրի ղեկավարն անդրադարձել է կրթության ոլորտի խնդիրներին, մասնավորապես՝ հանրակրթության և բուհական ոլորտներում կրթական արդի չափորոշիչների ներդրման անհրաժեշտությանը: Նա հավելել է, որ դեռևս մինչև 2020թ.-ի պատերազմը պլանավորվող ծրագրերը առաջիկայում նորից ընթացք են ստանալու: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պետության զարգացման հիմքում առաջին հերթին զարգացած ու կրթված մարդն է, և, չնայած ավերիչ պատերազմի հարուցած դժվարություններին ու դրանից բխող հիասթափություններին, պետք է չհանձնվել ու ձգտել բարձր որակի կրթություն տալ եկող սերունդներին, որոնք էլ ապահովելու են ապագայի հաջողություններն ու հաղթանակները: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հանրապետության առջև ծառացած այլ մարտահրավերներ և դրանց հաղթահարմանն ուղղված իշխանությունների անելիքները: Նախագահը պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, բարձրացված խնդիրների շուրջ լսել նրանց առաջարկները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]