Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու ընթացքում վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Ընդդիմության կողմից ավտոճանապարհը փակելու ընթացքում վիրավորանք հասցնելու 
և ծեծի դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության վարույթ է ընդունվել ծանր վիրավորանք հասցնելու և ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Նախնական տվյալներով, Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի կողմից հաղորդում է ստացվել՝ 2022թ. մայիսի 5-ին՝ ժամը 13:30-ին, Երանոս գյուղի մոտ իր համագյուղացու և վերջինիս եղբոր հետ վիճաբանության ընթացքում մարմնական վնասվածք ստանալու վերաբերյալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ:

Մասնավորապես, մայիսի 5-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, Մարտունի-Սևան ավտոճանապարհի Երանոս բնակավայրի հատվածում մի խումբ քաղաքացիներ անհնազանդության ակցիա իրականացնելու նպատակով փակել են ավտոճանապարհը:

Այդ ժամանակ ճանապարհ բացելու պահանջով՝ վիճաբանություն է առաջացել հարազատներին դիմավորելու նպատակով այդ պահին Երևան մեկնող՝ Զոլաքար բնակավայրի վարչական ղեկավարի և համագյուղացու միջև, որն ուղեկցվել է ծայրահեղ անպարկեշտ վիրավորանքներով ու հայհոյանքներով: Վեճին միջամտել է նաև հիշյալ համագյուղացու եղբայրը, ով գլխով հարվածել է վարչական ղեկավարի դեմքին՝ պատճառելով «քթոսկրի սալջարդ»:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ, ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 137.1 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն և ընդունել վարույթ:

Կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են ահնրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]