Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային զինելը

Եվրախորհրդարանի պատգամավորը կոչ է արել ԵՄ-ին դադարեցնել Ուկրաինային 
զինելը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր, Ֆրանսիայի տրանսպորտի նախկին նախարար Թիերի Մարիանին դեմ է արտահայտվել Ուկրաինայի Զինված ուժերին ֆինանսավորելուն և վերազինելուն և կոչ է արել Եվրամիությանը չտրվել ԱՄՆ-ի առևտրային շահերին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով քաղաքական գործիչի հայտարարությունը։

«Մեզ ներքաշում են ուրիշի պատերազմի մեջ, կարծում եմ, որ պետք է դադարեցնել դա (ուկրաինական բանակին զինելը)»,- նշել է նա։

«Այսօր ֆրանսիական դիվանագիտությունը չի կարող առաջնորդվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից, ի՞նչ դիվանագիտություն ունենք․ զենք տալ ուկրաինացիներին, և ի՞նչ ենք ակնկալում այս պարագայում, որ նրանց սպանեն մինչև վերջ, և հետո, հավանաբար, Բայդենը եվրոպացիներին այնտեղ կուղարկի»,- հավելել է Մարիանին։

Քաղաքական գործիչը հեգնանքով նշել է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը պետք է պարգևատրվի ամերիկյան զենքի, նավթի և COVID-19 պատվաստանյութերի ներմուծումը խրախուսելու իր քաղաքականության համար։ Նրա խոսքով՝ «Եվրոպան դարձել է ԱՄՆ-ի գլխավոր կոմերցիոն ներկայացուցիչը»։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]