1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արտ-դիլեր Լարրի Գագոսյանն աճուրդում 195 միլիոն դոլարով գնել է Մոնրոյի դիմանկարը

Արտ-դիլեր Լարրի Գագոսյանն աճուրդում 195 միլիոն դոլարով գնել է Մոնրոյի 
դիմանկարը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Էնդի Ուրորհոլի ստեղծած Մերիլին Մոնրոյի դիմանկարներց մեկը մայիսի 9-ին Christie՚s-ի աճուրդում վաճառվել Է 195,04 միլիոն դոլարով՝ սահմանելով ռեկորդ որպես ամերիկյան արվեստի ամենաթակ ստեղծագործություն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլիվուդյան աստղի Shot Sage Blue Marilyn անվանմամբ դիմանկարը, որը Մոնրոյին պատկերում Է բաց փիրուզի ֆոնի վրա, Ուրորհոլն ստեղծել Է 1964 թվականին մետաքսատպության մեթոդով, դերասանուհու մահվանից երկու տարի հետո, եւ ամերիկյան արվեստի խորհրդանիշերից մեկն Է: Նկարի վերջնական գինը գրեթե համընկել Է փորձագետների ակնկալիքներին, որոնք դրա արժեքը գնահատել Էին 200 միլիոն դոլար:

Ընդամենը նկարին հավակնել են չորս գնորդներ, աճուրդում հաղթող Է դարձել հայկական ծագմամբ ամերիկացի արտ-դիլեր Լարրի Գագոսյանը: Մոնրոյի դիմանկաների շարքի համար Ուորհոլին ոգեշնչել Է դերասանուհու լուսանկարը «Նիագարա» (Niagara, 1952) ֆիլմի մասնակցության համար: Ընդամենը նկարիչը կատարել Է դերասանուհու մի քանի տասնյակ նման պատկերներ տարբեր գույներով, սակայն վաճառված օրինակն առանձնահատուկ արժեք Է ներկայացնում իրենից, քանի որ «գնդակահարված» դիմանկարներից մեկն Է. 1964 թվականին նկարչուհի Դորոթի Փոդբերը մտել Է Ուրորհոլի արվեստանոց եւ, օգտվելով անգլերենում «կրակել» եւ «լուսանկարել» բառերի» նույնականությունից, նոր գործերը լուսանակարելու նպատակով, ատրճանակով կրակել Է դրանց վրա,  ինչով շոկի Է ենթարկել Ուրորհոլին:

Չորս տարի անց նա ինքն Է հայտնվել նշանառության տակ եւ ստուդիայում հրազենի վիրավորում ստացել արմատական ֆեմինիստուհի Վալերի Սոլանասի ձեռքով: Արվեստի ստեղծագործությունը ներկայացրել Է Թոմաս եւ Դորիս Ամմանների բարեգործական հիմնադրամը, որն զբաղվում Է երեխաների օգնությամբ: Դիմանկարի իրացումից ստացված բոլոր միջոցները կհատկացվեն հիմնադրամի ֆինանսավորմանը Նկարը ցուցադրվել Է այնպիսի հայտնի հարթակներում, ինչպիսիք են Նյու Յորքի Գուգենհայմի թանգարանը, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան կենտրոնը եւ Լոնդոնի Թեյթ պատկերասրահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]