Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Օգոստոս 2022

Նիդերլանդների Դրենց թանգարանում կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը

Նիդերլանդների Դրենց թանգարանում կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին 
Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիդեռլանդների Թագավորության Ասսեն քաղաքի Դրենց թանգարանում մայիսի 11-ից կբացվի «Արարատի հմայքի ներքո. գանձեր հին Հայաստանից» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, այն նվիրված է Հայաստանի Հանրապետության և Նիդեռլանդների Թագավորության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Ցուցահանդեսը ներառում է Հայաստանի պատմության թանգարանից մի նշանակալի հնագիտական հավաքածու՝ բաղկացած 150-ից ավելի թանգարանային նմուշներից, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Նոյան տապանի մասունքը: Ցուցադրվելու են Հայաստանի Հանրապետության տարածքից պեղված գործիքներ, խեցանոթներ, զենքեր, զարդեր, կոթողներ և մշակութային այլ արժեքներ:

Ցուցահանդեսը հնարավորություն կտա բացահայտելու Հայաստանի հնագույն և հարուստ մշակույթը՝ վաղագույն շրջանից մինչև քրիստոնեության ընդունումը: Այն բաց կլինի մինչև հոկտեմբերի 30-ը:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]