1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. նիստը դռնփակ է

Դատարանը սկսեց Ռոբերտ Քոչարյանի գործով ապացույցների հետազոտման փուլը. 
նիստը դռնփակ է

ԵՐԵՎԱՆ,10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նիստի ընթացքում պաշտպանները նախ ներկայացրեցին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և Արմեն Գևորգյանի` երկրից բացակայելու թույլտվության վերաբերյալ միջնորդություններ:

Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նախ անցնում են ապացույցների հետազոտմանը, ապա նոր միայն միջնորդությունների քննարկմանը։

Պաշտպաններն անհամաձայնություն հայտնեցին և խնդրեցին ընդմիջում խորհրդակցելու համար: Դատավորը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ կարող են ցածրաձայն տեղում խորհրդակցել, ինչից հետո պաշտպանները խորհրդակցելու համար առանց թույլտվության դուրս եկան դատական նիստերի դահլիճից։

Դատարանն արձանագրեց, որ առանց թույլտվության պաշտպանները լքել են դահլիճը։

«Անիմաստ լարվածություն եք ստեղծում»,- դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին՝ ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Դատավորը նշեց, որ եթե պաշտպանները մեկ րոպեից չվերադառնան, նիստը կհետաձգվի։ Մեղադրող կողմը նկատեց, որ պաշտպանների գործողություններն ուղղված են ապացույցների հետազոտումը բացառելուն:

Քոչարյանի պաշտպանը վերադարձավ նիստերի դահլիճ և միջնորդեց դռնփակ անցկացնել գործով առկա ապացույցները: Դատավորը բավարարեց միջնորդությունը, և նիստը շարունակվում է դռնփակ ռեժիմով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]