Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը. Ռոզա Լինը ելույթ կունենա 17 համարի ներքո. ՈՒՂԻՂ

Թուրինում մեկնարկեց «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչը. Ռոզա Լինը 
ելույթ կունենա 17 համարի ներքո. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում մայիսի 10-ին մեկնարկեց «Եվրատեսիլ 2022» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը: Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա 17 համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթը հեռարձակվում է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերով: Այն մեկնաբանում են Գարիկ Պապոյանն ու Հրաչուհի Ութմազյանը:

Քվեարկել կարող են միայն առաջին կիսաեզրափակչի մասնակից երկրները՝ Ալբանիան, Լատվիան, Լիտվան, Շվեյցարիան, Սլովենիան, Ուկրաինան, Բուլղարիան, Նիդերլանդները, Մոլդովան, Պորտուգալիան, Խորվաթիան, Դանիան, Ավստրիան, Իսլանդիան, Հունաստանը, Նորվեգիան և եվրատեսիլյան մեծ հնգյակից՝ Իտալիան ու Ֆրանսիան։ Քվեարկելու համար հարկավոր է «Եվրատեսիլին» հետևել Ձեր բնակության երկրի Հանրային հեռուստաընկերությամբ։

Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

«Snap» երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելն, Էլի Քրիսթանլ, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանն:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը նշել էր, որ «Snap»-ը գրել է իր համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել:

«Հաղթահարել եմ այդ փուլն՝ այս երգով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով»,-նշել էր նա:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի 12-ին, եզրափակիչը՝ մայիսի 14-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]