Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էմանուել Մակրոնն ու Սի Ցզինպինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Էմանուել Մակրոնն ու Սի Ցզինպինը հեռախոսով քննարկել են Ուկրաինայում տիրող 
իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինին հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պարենային ճգնաժամի վտանգը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրությանը։

«Ֆրանսիայի նախագահը վերադարձել է այն դրամատիկ իրավիճակին, որին բախվել է Ուկրաինայի բնակչությունը։ Երկու երկրների ղեկավարները հիշեցրել են իրենց հավատարմությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչպես նաև պայմանավորվել են հրադադարի հրատապության շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ելիսեյան պալատը հայտնել է, որ Չինաստանի նախագահը շնորհավորել է Մակրոնին Ֆրանսիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և «հայտնել է իր ցանկությունն էլ ավելի ամրապնդել ֆրանկո-չինական ռազմավարական գործընկերությունը»։ «ԵՄ խորհրդում Ֆրանսիայի նախագահության ընթացքում Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ կարևոր է շարժվել դեպի եվրա-չինական հարաբերությունների վերաբալանսավորումը` ավելի մեծ փոխգործակցության նպատակով», - ընդգծել է Մակրոնի վարչակազմը:

Ելիսեյան պալատի հայտարարության մեջ նշվում է նաև, որ Մակրոնը կոչ է արել Չինաստանին «պահպանել և շարունակել բաց քաղաքականությունը, մասնավորապես՝ ագրոպարենային ոլորտում։ «Պետությունների ղեկավարները պայմանավորվել են խորացնել ֆրանկո-չինական նախագծերը ավիացիայի և միջուկային էներգիայի ոլորտում»,- ասվում է զեկույցում։

Հեռախոսազրույցում Չինաստանի նախագահն ասել է, որ Չինաստանը Եվրոպային կոչ է անում «իր ձեռքն առնել անվտանգային իրավիճակը»։ «Չինական կողմը միշտ հաշտության և բանակցությունների կոչ է արել և աջակցել եվրոպական երկրներին՝ Եվրոպայում անվտանգային իրավիճակը իրենց ձեռքը վերցնելու համար», - մեջբերում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը նրա խոսքերը։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]