Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Բռնվել են հարսանեկան զգեստը վաճառելիս. Արմավիրի ոստիկանները բնակարանային գողություն են բացահայտել

Բռնվել են հարսանեկան զգեստը վաճառելիս. Արմավիրի ոստիկանները բնակարանային 
գողություն են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի ոստիկանները բացահայտել են Արաքս գյուղում կատարված բնակարանային գողությունը. Սարդարապատ գյուղի երկու բնակիչները բռնվել են Արմավիր քաղաքում՝ գողացված հարսանեկան զգեստը վաճառելու պահին։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից։

«Ապրիլի 7-ից 9-ը Արմավիրի մարզի Արաքս գյուղի մի տնից գողություն էին արել։ Բացել էին տան պատուհանը, մտել ներս ու գողացել հեռուստացույց, կահույք և… հարսանեկան զգեստ։

Ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ բնակարանային գողությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Օրեր անց ոստիկանները պարզեցին, որ գողությունն արել են Սարդարապատ համայնքի երկու բնակիչ։ Ապրիլի 29-ին Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում, գողացած հարսանեկան զգեստը վաճառելու պահին, նրանք բռնվեցին ու բերման ենթարկվեցին ոստիկանության Արմավիրի բաժին։ Սարդարապատ գյուղի 25 և 28 տարեկան բնակիչները ներկայացվել են քննչական մարմնին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեպքի հանգամանքները պարզվում են։

Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]