1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանի ներդրումը՝ միջազգային խաղաղությանը. Հաագայի Խաղաղության պալատի բակում հայկական խաչքար տեղադրվեց

Հայաստանի ներդրումը՝ միջազգային խաղաղությանը. Հաագայի Խաղաղության 
պալատի բակում հայկական խաչքար տեղադրվեց

ՀԱԱԳԱ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաագայի Խաղաղության պալատի բակում տեղի ունեցավ հայկական խաչքարի բացման արարողությունը: «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ բացումն արեց պաշտոնական այցով Նիդերլանդներում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Խաչքարը խորհրդանշում է Հայաստանի ներդրումը միջազգային խաղաղությանը: Այն Ատոմ Վերակացուի խաչքարի կրկնօրինակն է: 17 տարվա մեջ առաջին նվերն է, որ Խաղաղության պալատն ընդունում է: «Սա պատմություն է, որն այսօր մենք կերտում ենք ձեզ հետ միասին, քանի որ առաջին հայկական խաչն է տեղադրվում մի քաղաքում, որը հայտնի է որպես միջազգային իրավունքի և արդարության համաշխարհային մայրաքաղաք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ հայ ժողովուրդը խաչքարեր է տեղադրում թե՛ Հայաստանում, թե՛ այն հյուրընկալ երկրներում, որտեղ տարբեր հանգամանքների բերումով հաստատվում է։ Այսպիսով, խաչքարը դառնում է բարեկամության, համերաշխության, համագործակցության և երախտագիտության խորհրդանիշ և պատգամ։ «Հազարամյակներ շարունակ Հայաստանը և հայերը ձգտել են խաղաղության՝ որպես իրենց հայրենիքում ապրելու և արարելու գերագույն նպատակ։ Մեր կառավարությունն այժմ անում է հնարավորը՝ տարածաշրջանում խաղաղության օրակարգը խթանելու համար՝ չնայած այն գոյութենական սպառնալիքներին, որոնց առերեսվում է իմ ազգը։ Այս խաչքարը խորհրդանշում է խաղաղության ու տոկունության հայկական ըմբռնումը և խաղաղության համար մշտական պայքարը՝ լինի դա հայկական լեռնաշխարհում և այլուր»,-ասաց Փաշինյանը:

Խաչքարն ընտրվել է որպես նվեր Խաղաղության պալատին՝ խորհրդանշելու աշխարհի խաղաղության հաստատմանը նպաստած հայերի սերունդներին։ «Այս նվիրատվությամբ Հայաստանը վերահաստատում է իր ամուր հանձնառությունը՝ շարունակելու իր ներդրումը խաղաղության գործում մեր տարածաշրջանում և ամբողջ աշխարհում»,-նշեց Փաշինյանը:  

Հաագայի միջազգային իրավունքի ակադեմիայի խորհրդի նախագահ և Խաղաղության պալատի «Քարնեգի» հիմնադրամի նախագահ Փիթ Հայն Դոներն ասաց. «Մենք շատ շնորհակալ ենք այս հայկական խաչքարի համար: Խաղաղության պալատին նվերը պարզապես արվեստի հավաքածուի ներդրում չէ, դա նվիրում է, որը ենթադրում է հավատարմություն այն գաղափարին, որի համար կանգնած է խաղաղության պալատը՝ խաղաղություն, արդարություն և օրենքի գերակայություն»:

Այնուհետև Փաշինյանը շրջայց կատարեց Խաղաղության պալատում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]