1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Թուրքիան F-16 կործանիչների համար ԱՄՆ-ից հրթիռներ ու ռադարներ է խնդրել. WSJ

Թուրքիան F-16 կործանիչների համար ԱՄՆ-ից հրթիռներ ու ռադարներ է խնդրել. WSJ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Անկարան հարցում է ուղարկել ԱՄՆ՝ գնելու հրթիռներ ու ռադարներ, որոնք նախատեսված են Թուրքիային պատկանող ամերիկյան F-16 կործանիչների համար: Թուրքական իշխանությունների պահանջած սարքավորումների արժեքը գերազանցում է 400 մլն ԱՄՆ դոլարը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է The Wall Street Journal պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականը հայտնում է, որ այս գործարքը առանցքային կարող է լինել Անկարայի կողմից 40 նոր F-16 կործանիչներ գնելու հարցումը կյանքի կոչելու տեսանկյունից:

Նախկինում ամերիկյան օրենսդիրները դեմ էին հանդես գալիս Թուրքիային կործանիչներ վաճառելուն, սակայն, The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն, թուրք պաշտոնյաներն այժմ հուսով են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում թուրքական կողմի միջնորդական քայլերից հետո գործարքի վերաբերյալ Կապիտոլիումի վերաբերմունքը փոխված կլինի: Համաձայնության պարագայում ԱՄՆ կոնգրեսականները միաժամանակ և/ սարքավորումներ, և՛ կործանիչներ կուղարկեն Թուրքիա արդեն 2022 թվականին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]