Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ուկրաինան պատրաստ է առանց վերջնագրերի Մոսկվայի հետ բանակցությունների. Կուլեբա

Ուկրաինան պատրաստ է  առանց վերջնագրերի Մոսկվայի հետ բանակցությունների. 
Կուլեբա

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցությունների, սակայն չի ընդունի ռուսական կողմի վերջնագրերը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Կուլեբան հայտարարել մայիսի 12-ին գերմանական «Die Welt» թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է Գերմանիա կատարած այցի ժամանակ։

«Մենք պատրաստ ենք բանակցությունների, սակայն մենք պատրաստ չենք ընդունել ռուսական վերջնագրերը»,- ասել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը՝ ընդգծելով, որ եթե իրավիճակը սրվի, Կիևը պատասխան հարված կհասցնի։

Միաժամանակ Կուլեբան պնդել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ցանկանում նստել բանակցությունների սեղանի շուրջ, այլ մտադիր է շարունակել ռազմական գործողությունները։ «Իրական խնդիրն այն է, որ Ռուսաստանը պատրաստ չէ իրական և բովանդակալից բանակցություններ վարել»,- ասել է Ուկրաինայի ԱԳ նախարարը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]