Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   24 Մայիս

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա ութերորդ համարի ներքո

«Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչում Հայաստանի պատվիրակը ելույթ 
կունենա ութերորդ համարի ներքո

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը «Snap» երգով հանդես կգա ութերորդ համարի ներքո:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի եզրափակիչը, որը հեռարձակվելու է Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում, տեղի կունենա մայիսի 14-ին Իտալիայի Թուրին քաղաքի «ՊալաՕլիմպիկո» մարզահամերգային համալիրում:

Եզրափակիչում Հայաստանից զատ հանդես կգան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Նիդերլանդները, Բելգիան, Չեխիան, Ադրբեջանը, Լեհաստանը, Ֆինլանդիան, Էստոնիան, Ավստրալիան, Շվեդիան, Ռումինիան, Սերբիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Իսպանիան, Միացյալ Թագավորությունի պատվիրակները:

Ռոզա Լինի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրության մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի:

Ավելի վաղ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ռոզա Լինը նշել էր, որ «Snap»-ը գրել է իր համար ծանր հոգեվիճակում, և ստեղծագործական գործընթացն, ասես, թերապիա է եղել: «Հաղթահարել եմ այդ փուլը՝ այս երգով: Երգի գլխավոր ուղերձն այն է, որ դժվարություններն ու բարդություններն ավելի հեշտ է հաղթահարել՝ քեզ մի փոքր ավելի գնահատելով, սիրելով ու արժևորելով»,- ասել էր երգչուհին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]